Սամվելն ու Արսենը հարազատ եղբայրներ են…երկուսն էլ զոհվում են…

Ալլան, ով կյանքի 18 տարիներն անցկացրել է հայոց բանակում`միայնակ, մեծ դժվարությամբ մեծացրել է իր երկու որդիներին։ Նրա երկու հենարաններն էին`Սամվելն ու Արսենը:

44-օրյա պատերազմի ընթացքում տեղահանվելով Մադաղիսից հաստատվեցին Մարտակերտում։
Որդիները հետևելով հայրենասեր մոր օրինակին դարձան զինվորական՝ մեկը ժամկետային, իսկ մյուսը պայմանագրային։

Վրա հասավ Արցախի Շրջափակումը… Շրջափակման օրերին մի կերպ կարողանում էին հոգալ առօրյա հոգսերը, բայց դեռ այս ամենը չհաղթահարած, չհամակերպված եկավ սեպտեմբերի 19-ը։

Արսենն իմանալով պատերազմի լուրը Մարտակերտից` ոտքով անցնելով մի քանի տասնյակ կիլոմետր հասել է դիրքեր։
Սակայան, երբ Արսենը շտապում էր հայրենիքը փրկել` Սամվելն արդեն զոհվել էր:

Արսենն այդ մասին իմանում է մարտի դաշտում` կյանքի ու մահվան կռիվներ տալու ժամանակ…
իմանալով եղբոր զոհվելու բոթը` Արսենը չի լքում կռվի դաշտը, մինչև վերջին շունչը մարտնչելով…
Սեպտեմբերի 20-ին Արսենը զոհվում է:

Ալլան միայնակ մնալով դատարկվող Արցախի հիվանդանոցներում`ամեն անկյունում որոնում է որդիներին, բայց նրանք արդեն զոհվել էին։
Ալլան առաջինն ստանում է Սամվելի զոհվելու լուրը։ Մեկ օր անց Արսենի։
Պատերազմն Ալլայից խլեց բառացիորեն ամեն ինչ: Այսօր Ալլան մնացել է միայնակ։

Եվ այսքան ցավից, կորստից ու դժվարություններից հետո էլ Ալլան նպատակ ունի կրկին շարունակել իր գործը:
📌Ալլան Հայորդիի շահառու է։ Գործընկերների հետ համագործակցությամբ նվիրել ենք՝ սառնարան, լվացքի մեքենա, վառարան, արդուկ, մազհարդարիչ, թեյնիկ, տաքացուցիչ, փոշեկուլ, չորանոց, անկողնային պարագաներ և այլն։

Оставьте комментарий