«Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը X-ի իր միկրոբլոգում հրապարակված տեսանյութերով ներկայացնում է 19.09.2023թ-ին Արցախում Ադրբեջանի հանցագործությունները։
Գոհար Հովյանը պատմում է, որ երբ այդ օրը կրակոցի ձայներ լսվեցին, հասկացան, որ պատերազմ է սկսվել։ «Պայթյուն եղավ, ձեռքերս վնասվեցին, արյուն էր գալիս, որ ընկել եմ, հետո ամուսնուս գոռալուց եմ ուշքի եկել՝ «Գոհար, Սերոժիկը»…, մեծ տղաս է, մի կերպ ուժ եմ հավաքել, խոհանոցից եկել եմ զալ, տեսել եմ, որ մեծ տղաս էն կողմն է պառկած, փոքր տղաս կանգնած է, բայց բերանից արյուն է գալիս»,-ասում է նա։
«Ստեփանակերտի հիվանդանոց գնացինք, մեզ տարան, դիմացս մեծ տղաս էր, փորձում էին սիրտը աշխատեցնել, դրանից հետո տեսա, որ այդ ապարատներն անջատեցին, ու գոռացի՝ երեխուս փրկեք, էտ ժամանակ ինձ տարան»,-ասում է տղաների մայրը, ում ավագ տղան՝ 16-ամյա Սերոժիկ Հովյանը սպանվել էր Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից։
Արման Թաթոյանը տեսանյութում պատմում է, որ ադրբեջանական ԶՈւ-ն թիրախավորել էր մեծ համայնքները՝ Ասկերանը, Մարտունին, Մարտակերտն ու Ստեփանակերտը՝ քաոս ու խուճապ առաջացնելու նպատակով այդ համայքները մեկուսացնելով իրարից։
Yet another evidence of #Azerbaijani #crimes in #Artsakh on 19 September 2023. @LindseySnell @GaroGhazarian1 @kerkonian pic.twitter.com/qUfay99FBK
— Arman Tatoyan (@atatoyan) January 23, 2024