Ամարանտի ալյուրը շատ հարուստ է բուսական սպիտակուցներով, որոնք իրենց որակական և քանակական հատկություններով համարժեք են կենդանական սպիտակուցներին. նրա մեջ:
պրոտեինի քանակը մի քանի անգամ ավելի շատ է ցորենի ալյուրի մեջ եղածից։ Ավելին` ամարանտի ալյուրը չի պարունակում գլյուտեն, և հիանալիորեն համապատասխանում է այն մարդկանց սննդակարգին, որոնք տառապում են գլյուտենի անընդունելիությունից` ցելիակիայից։ Ալյուրի գլիկեմիկ ինդեքսը հավասար է 35֊ի, ինչը նշանակում է, որ նրա օգտագործումը չի հանգեցնում արյան մեջ շաքարի կտրուկ բարձրացմանը, իսկ դա նշանակում է, որ այն կարող են օգտագործել շաքարային դիաբետ ունեցողները։