Այս բաղադրատոմսով պատրաստված կուլիչը կստացվի փափուկ, խոնավ ու փքուն, շատ անուշաբույր ու երկար ժամանակ կմնա թարմ ու ախորժելի:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
· գոլ կաթ՝ 100մլ
· շաքարավազ՝ 200գ
· չոր խմորիչ՝ 8գ
· դեղնուց՝ 3 հատ
· յուղոտ թթվասեր՝ 200գ
· կարագ՝ 80գ
· ալյուր՝ 570գ
· վանիլին
· մի պտղունձ աղ
· նարինջի կեղև, չամիչ, ընկույզ, քրքում, կոնյակ՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակ.
Գոլ կաթի մեջ լուծել խմորիչը, 1 գդալ ալյուր ու խառնել: Ծածկել կափարիչով ու թողնել մոտ 15 րոպե:
Առանձին խառնել դեղնուցն ու շաքարավազը, վանիլինը, աղը և հարել 4 րոպե՝ մինչ փքուն զանգված կստացվի: Ցանկության դեպքում քրքում ավելացնել:
Լցնել թթվասերը և քերել նարինջի կեղևը, խառնել:
Ցանկության դեպքում լցնել 2ճ.գ. կոնյակ:
Ստացված զանգվածի մեջ լցնել խմորիչով խառնուրդը և հարել:
Մաղելով լցնել ալյուրը, խառնել, որ ստացվի կպչուն և խիտ խմոր: Ծածկել խմորը ու թողնել տաք տեղում 1 ժամ:
1
2
Սեղանին ալյուր շաղ տալ, դնել խմորը ու հունցել:
Խմորին ավելացնել փափկած կարագը և լավ հունցել՝ մինչ հարթ ու էլաստիկ խմոր կստացվի:
Այս փուլում ավելացնել չամիչը, չիրը, ընկույզը, ինչ որ ցանկանում եք:
Խմորը լցնել ֆորմաների մեջ ու 1 ժամ թողնել տաք տեղում: Թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ 40 րոպե:
Առաջին 20 րոպեի ընթացքում ջեռոցը չբացել, այլապես կուլիչները չեն բարձրանա: Եթե նկատում եք, որ կուլիչի վերևի մասը շուտ է կարմրել, 25 րոպեից ծածկեք այն փայլաթղթով:
Բարի ախորժակ:
Կարող եք պատրաստել նաև այս բաղադրատոմսով․ Զատկի կուլիչ
Նյութի աղբյուրը` https://yelaket.am/am/article/15118/