Էգեյան ծովում՝ Թուրքիայի Իզմիր քաղաքի մոտակայքում, 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է երկրի Արտակարգ իրավիճակների վարչությունը։
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 08:19-ին Կուշադասի ծոցում։ Օջախը եղել է 8,5 կմ խորության վրա։
Ինչպես հաղորդում է TRT Haber հեռուստաընկերությունը, երկրաշարժը զգացվել է ափամերձ շատ շրջաններում և խուճապ է առաջացրել տեղի բնակիչների շրջանում։ Իզմիր նահանգի նահանգապետ Սուլեյման Էլբանը եթերում ասել է, որ երկրաշարժի բացասական հետևանքների մասին տվյալներ չունի։