Բերանի խոռոչի խնամքի և առողջության համար արդեն շատ դարեր է՝ հաջողությամբ օգտագործում են եթերային յուղեր։ Դրանք հատկապես օգտակար են լնդերի և ատամների համար։ Եթերային յուղերն ունեն հակաբակտերիալ և հակաբորբոքային ազդեցություններ։
Այդ շարքին է պատկանում թեյի ծառի յուղը և մեխակների յուղը։
Թեյի ծառի յուղն ունի հակաբակտերիալ, հակասնկային, հակավիրուսային և հակապրոտոզային միջոցներ։
Այս եթերային յուղը պայքարում է բակտերիաների, սնկային ինֆեկցիաների դեմ և վերացնում է գինգիվիտի ախտանշանները։
Այն վերացնում է բերանի տհաճ հոտը և առողջ է պահում բերանի խոռոչը։
Մեխակի եթերային յուղը պարունակում է էվգենոլ անվամբ նյութեր, որոնք ունեն ցավազրկող արդյունք։
Այս յուղն ատամի ցավի դեմ ավանդական միջոց է, այն խորհուրդ է տրվում քսել լնդի հատվածում կամ հենց ցավող ատամին։
Մեխակի եթերային յուղը նույնպես ունի հակաօքսիդանտ և հակաբորբոքային միջոցներ։
Ահա թե ինչպես է պետք ճիշտ օգտագործել այս 2 յուղերը միասին։
Վերցրեք 1 ճաշի գդալ կոկոսի կամ ցանկացած այլ բուսական յուղ, ավելացրեք դրան մի քանի կաթիլ թեյի ծառի կամ մեխակի յուղ։ Քսեք այդ խառնուրդը լնդին և ատամին։ Արեք դա օրվա մեջ 2 անգամ։
Զգուշացում. ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը: