Էդուարդն ասում էր՝ «ուզում եմ ջահել պապա լինել»…ցավոք զոհվեց…պատերազմը խլեց նրա երազանքը

Էդուարդ Դանիելյան🇦🇲
Խեղված ճակատագրեր…
Չիրականացված երազանքներ….

Էդուարդն ասում էր՝ «ուզում եմ ջահել պապա լինել». պատերազմը խլեց նրա երազանքը։
Նա նշանված էր,պատրաստվում էր ամուսնանալ……..

21-ամյա Էդուարդ Դանիելյանը զինծառայող էր։ Ժամկետային ծառայության ընթացքում որոշել էր շարունակել պայմանագրային հիմունքներով։ Եղնիկներում դիրքապահ էր։

Էդուարդը 2023 թվականի սեպտեմբերի 1-ին բարձրացել է դիրքեր, մեկ շաբաթ անց նրա ծննդյան տարեդարձն էր։

Նա զոհվեց Եղնիկների 07 մարտական դիրքում
սեպտեմբերի 20-ի գիշերը՝ թեժ մարտերի ժամանակ հավերժ մնալով Արցախում։
____________________

Մարտակերտում լույս չկար…..
Մի զինվորական համազգեստով մարդ արտասվելով փոս էր փորում….Էդուարդի հայրն էր…..

…Էդուարդին հուղարկավորել են Մաղավուզում,ընտանիքը նրան անգամ չկարողացավ հրաժեշտ տալ…

Սրանք այն մութ լաբիրինթոսներն են որով անցել ու անցնում են հազարավոր ընտանիքներ …..
Նրանք անգամ հնարավորություն չունեն ծաղիկներ տանել իրենց որդիների շիրիմներին(((((((
Չներեք Տղերք………

Оставьте комментарий