Շատերը գիտեն, որ Հայկական լեռնաշխարհի փոքր Նեմրութ լեռան վրա կարելի է տեսնել հայ հեթանոսական Աստվածների հայտնի հուշարձանախումբը:
2134 մետր բարձրություն ունեցող Նեմրութ լեռան վրա նաև իր դամբարանն է կառուցել Հայկական Երվանդունիների թագավորության կրտսեր ճյուղի՝ Կոմմագենեի արքա Անտիոքոս 1-ինը, ով Հայոց արքա Տիգրան Մեծի կողմից թագարդրվել էր Տիգրանյան թագով, և շրջակայքում նա տեղակայել էր հեթանոսական Աստվածների և իր արձանը:
Դամբարանը իրենից ներկայացնում է մոտ 50 մետր բարձրությամբ ավազախումբ, որի ներսում, ըստ պնդումների, թաղված է Անտիոքոսը: Ավազաբլուրների արեւելյան եւ արեւմտյան կողմում Անտիոքոս 1-ինի կողմից կանգնեցվել են իր՝ Մեծն արքա Անտիոքոս Ա-ի, Արամազդի, Անահիտի, Միհրի եւ Վահագնի մոտ 8մետր բարձրությամբ արձանաշարքերը:
Բացի իր եւ Աստվածների արձաններից, Անտիոքոսն այնտեղ կանգնեցրել է նաեւ առյուծի եւ արծվի արձանները, որոնց մերձակայքում են գտնվում Անտիոքոսի նախնիների պատկերները՝ քանդակված ժայռաբեկորների մեջ: Այս արձանները համարվում էին նրա թագավորության խորհրդանիշ:
Ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ այցելում են Թուրքիա և հատուկ ցանկանում տեսնել Նեմրութը: Սակայն թե ցուցանակներում, թե զբոսավարների պատմածներում իսպառ բացակայում է «հայ» անունը` շեշտվելով միայն հունական աստվածների անունները:
1987-ին Նեմրութ լեռը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: