Տարածեք, թող բոլորը իմանան այս մասին…Հայաստանում մի արտակարգ հերոսական սխրանք է գործվել։ Մուրացանի բժշկուհիներից մեկը այս մեքենայով գնում էր մարզից նորածին մի երեխայի Երևանի բժշկական կենտրոն տեղափոխելու համար

Երեկ Հայաստանում մի արտակարգ հերոսական սխրանք է գործվել։ Մուրացանի բժշկուհիներից մեկը այս մեքենայով գնում էր մարզից նորածին մի երեխայի Երևանի բժշկական կենտրոն տեղափոխելու համար։

Հրազդանում բժշկական մեքենայի հետ տեղի է ունենում այսպիսի ավտովթար (փառք Աստուծո զոհեր չկան)։ Մարդիկ հասել օգենել են, բայց ավտովթարից վիրավոր բժշկուհին հրաժարվել է որ իրեն տանեն հիվանդանոց, ու այդպես վիրավոր շարունակել է, հասնելով հիվանդ նորածնի տուն, նրան ինտուբացրել է և մեկ այլ շտապօգնության մեքենայով երեխային տեղափոխել է տվել «Մուրացան» բժշկական կենտրոն։ Նոր սրանից հետո այս բժշկուհուն տարել են հիվանդանոց։

Այս մասին կարդացի մամուլում և ուզեցի պատմել ձեզ։ Ցավում եմ բոլոր ավտովթարների համար, բայց ցանկացա ձեզ հետ կիսել այս անձնուրաց սխրանքի մասին ու ասել, փառք Աստուծո, որ մեր մեջ ապրում են այսպիսի հերոս մարդիկ, ովքեր վիրավոր վիճակում չեն մտածում իրենց մասին, հրաժարվում են որ իրենց տանեն հիվանդանոց, ու այդպես վիրավոր վազում են հասնելու մի այլ մարդու օգնելու։ Հասնում են, օգնում, ուղարկում ապահովության, նոր իրեն տանում են հիվանդանոց։

Թող Քրիստոս Աստված առատապես օրհնի այս բժշկուհուն ու իր պես սեփական անձն ուրացած մարդկանց, որոնք մեզ ցույց են տալիս Սրբազան Հայաստանը։ Սրբազան Հայաստան, որտեղ մեր հարաբերություններն իրար հետ փողով ու վաշխառությամբ չեն չափվում, այլ անձնուրաց սիրով։

Երանի այս լուրը հաղորդվի ու այս մասին պատմվի մամուլում, որպեսզի այն քաջալերի մարդկանց վարվել նման կերպ՝ սեփական անձն ուրացած իրար հասնելով։ Խնդրում եմ, դուք էլ կիսեք մարդկանց հետ ու գրեք այս մասին, թող ավելի շատ հայ մարդիկ իմանան այսպիսի հերոսական բաների մասին։

Оставьте комментарий