Զոհված Դավիթ Գիշյանի հայրը` Բարսեղ Գիշյանը նամակ է հրապարակել` ուղղված որդուն

ՆԱՄԱԿ ԶՈՀՎԱԾ ՈՐԴՈՒՍ

․․․ քո և ծնունդը տեսա և մահը։ Մի երջանիկ օր ծննդատանը բժիշկը ներս կանչեց, որ քեզ՝ իմ նորածին որդուն տեսնեմ։ Մի օր էլ, երբ 19 տարեկան էիր, ներս կանչեցին, որ քո զոհված մարմինը ճանաչեմ։ Այդ անիծյալ դուռը հենց որ բացեցին, դու պառկած էիր մեջքիդ վրա, դեռ քեզ չտեսած գլխիդ վերևի մի փոքր մասից ճանաչեցի քեզ։ Խնդրեցի քեզ իջեցնել ու ինձ մենակ թողնել քեզ հետ մի 10 րոպե։ Հա, չմոռանամ, մեկ էլ մերկ մարմնիդ վրա գցված մի արյունոտ զինվորական բաճկոն կար, որ նույնությամբ տեսել էի երազում։ Մահվանդ պահին ուժեղ մկանային ցնցում եմ ապրել, հազիվ էի կարողանում շնչել, այդ արյունոտ բաճկոնը աչքիս երևաց տեսիլքի նման, մեկ էլ երկու անգամ կանչեցիր ինձ հառաչալից ձայնով։ Խնդրեցի մարմնիդ վրայի վերջին հագուստները ինձ հանձնեն, վերջին հիշատակ իմ զավակից, բայց հետո ասացին, որ չեն կարող, քրեական գործին կցված իրեր էին։ Դու իմ առաջ պառկած էիր խաղաղ քնի մեջ։

Քո մանկությունը և վերջը նույնացել էին քո դեմքին, հավերժական քնի մեջ քո դեմքին մանկության ժամանակների նույն մանկական արտահայտությունն էր ու այստեղ մի ակնթարթում իմ առաջով անցավ քո 19 տարին, դա խելագարացրեց ինձ։ Գիտեի, որ սա վերջն է, քեզ էլ չեմ տեսնելու, ես ու դու էինք, հայր ու որդի Հերացու դիահերձարանում ու վերջին անգամ սիրեցի ու գուրգուրեցի քեզ, մազերդ, հոնքերդ, թարթիչներդ, համբուրում էի քեզ, բացեցի ու փակեցի աչքերդ։ Գիշերը նորից վազեցի Հերացի, մարդ չկար, դռները խփեցի, ասացի, որ պետք է տեսնեմ տղայիս։ Նորից մի 8-10 րոպե քեզ հետ միայնակ, նորից սիրեցի քեզ։ Գիտեի, որ առավոտը լինելու է այն, ինչ լինում է ամեն մի զոհված զինվորի հետ, բայց ութից պակաս խելագարի նման երրորդ անգամ վազեցի Հերացի՝ ահավոր շատ էի ուզում մի վերջին անգամ տեսնել քեզ։ Ինձ խելագարի տեղ դրեցին, ասացին, որ քեզ արդեն դիահերձարան են տեղափոխել, ասացի կապ չունի, պետք է տեսնեմ իմ տղային։ Մի քիչ հետո բերեցին, խնդրեցի մենակ թողնել, չթողեցին, հեռվում մեկը կանգնեց։ Ու սա վերջն էր, մի վերջին անգամ սիրեցի քեզ, ուզում էի քեզ տալ էն սերն ու գուրգուրանքը, որ այլևս չէիր ստանալու, ուզում էի իմանաս, որ մեզ ես հասել։

Հիմա վախենում եմ դռները բացեմ։ Ինչու եմ գրում այս ամեն ինչը ???????? ․․․

Իմ Դավիթ, որդիս, Եռագույնի, Եռաբլուրի, Հիմնի, Պատվո Պահակախմբի մյուս երեսը Սգի, Տառապանքի, Մեղքի, Ապաշխարանքի ու Հոգու Փրկության լաբիրինթոսներն են, քեզնից հետո մենք էդ մութ ու կիսամութ լաբիրինթներում ենք, 18-20 տարեկան կյանք չտեսածների ընտանիքներ հիմա շատ կան էդ լաբիրինթոսներում․․․

ես էլ գրում եմ այդ լաբիրինթոսների մասին, որ չխելագարվեմ, որ սա չտեսածների համար պարզ լինի այն դժոխքը, որով մենք ենք անցնում (շարունակելի)

Оставьте комментарий