Մոսկվան և Կիևը գերիների փոխանակում են իրականացրել։ Ուկրաինական գերությունից վերադարձվել է 195 ռուս զինվորական, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Փոխարենը՝ 195 ուկրաինացի գերիներ են տեղափոխվել Ուկրաինա, հայտնում է RBC-ն։
Գերիների փոխանակումն իրականացվել է բանակցություններից հետո, հավելել են գերատեսչությունում։
Ռուս զինվորականները տրանսպորտային ինքնաթիռներով տեղափոխվել են Մոսկվա՝ «ՌԴ ՊՆ բժշկական հաստատություններում բուժում և վերականգնում անցնելու համար»։ Նրանց ցուցաբերվում է բժշկական և հոգեբանական օգնություն։
Տեսանյութն՝ այստեղ