Ցավով տեղեկացա այսօր մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած ողբերգակական դեպքի մասին, որը նաև, ինչպես պարզ դարձավ, մարդկային կյանքեր է խլել:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Հուսով եմ, որ հետաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները:
Խորին ցավակցությունս եմ հայտնում զոհվածների հարազատներին և միաժամանակ շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին։
Վստահեցնում եմ, որ համայնքն իր լիազորությունների շրջանակում լինելու է այս ընտանիքների կողքին»,- գրել է նա: