Ինչպես արդեն հայտնի է, Երևանի քաղաքապետարանը թանկացնում է հասարակական տրանսպորտը: Այդ մասին այսօր հայտարարել է նաև փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանը, ով 2013 թվականին մասնակցում էր տրանսպորտի թանկացման դեմ պայքարին, Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ այդ թանկացումներից, բայց հավելեց․ «Եթե թանկացմանը զուգահեռ բարելավվելու է տրանսպորտի որակը, ապա թանկացումն ընդունելի է, հակառակ պարագայում՝ անընդունելի»: