Ադրբեջանի ԿԸՀ-ն հրապարակել է օկուպացված Արցախի բնակավայրերում արտահերթ նախագահական ընտրություններում ընտրողների մասնակցության մասին ընթացիկ հաշվետվությունը։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, վկայակոչելով ԿԸՀ-ի տվյալները, պատկերն այսպիսին է՝
ընտրողների մասնակցությունը Ակնա քաղաքի թիվ 118 ընտրատարածքում՝ 8,64 տոկոս,
Ակնայի գյուղական թիվ 119 ընտրատարածքում՝ 48,25 տոկոս
ք․ Ջաբրայիլ-Գուբադլի թիվ 120 ընտրատարածք՝ 76,55 տոկոս,
Բերձորի թիվ 121 ընտրատարածք՝ 79,7 տոկոս,
Ստեփանակերտի թիվ 122 ընտրատարածք՝ 83,28 տոկոս (այստեղ իրավախախտմամբ քվեարկել է Ալիևն ու նրա ընտանիքի անդամները-խմբ․)
Քարվաճառի թիվ 123 ընտրատարածք՝ 80,57 տոկոս
Շուշի-Ակնա-Խոջալու-Հադրութ շրջանային 124 ընտրատարածք՝ 79,58 տոկոս
Զանգիլան-Գուբադլի թիվ 125 ընտրատարածք՝ 78,86 տոկոս։
Հավելենք, որ ըստ ԿԸՀ վերջին տվյալների, ընտրությունների ավարտի՝ ժամը 19։00-ի դրությամբ, ընտրողների մասնակցությունը կազմել է 76,73 տոկոս։ Ընդհանուր առմամբ՝ քվեարկել է 4 մլն 971 հազար 32 մարդ։ Տվյալներ են տրամադրվել 6522 ընտրատեղամասերից։
Ընտրողների ընդհանուր թիվը 6,5 միլիոն է։
Հիշեցնենք, որ Exit-poll-ի արդյունքներով՝ վերընտրվել է Իլհամ Ալիևը, ստանալով ավելի քան 92 տոկոս ձայն։