Գագիկ Գինոսյանի կատարած գործերն ու թողած ժառանգությունն իրենց նշանակալի տեղն են ունենալու հայ ազգի հետագա պատմական երթում․ Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ցավակցել է Արցախյան ազատամարտի մասնակից, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի մահվան կապակցությամբ․

«Խոր ցավով տեղեկացա Գագիկ Գինոսյանի մահվան մասին: Ինձ բախտ է վիճակվել ճանաչել այդ մեծ հային, պարել ու գործել նրա հետ և սովորել նրանից:

Մեզ համար մեծ կորուստ է Գագիկ Գինոսյան բացառիկ հայի ու մարդու մահը: Վստահ եմ՝ նրա կատարած գործերն ու թողած ժառանգությունն իրենց նշանակալի տեղն են ունենալու հայ ազգի հետագա պատմական երթում՝ որպես ազգային ինքնության գմբեթն ամրացնող սյուներ:

Ցավակցություններս պարոն Գինոսյանի ընտանիքին, հարազատներին ու բոլորիս՝ այս ծանր կորստի առթիվ: Թո՛ղ Աստված նրա հոգին լուսավորի, իսկ նրա թողած գոհարները՝ միշտ վառ պահի»:

Оставьте комментарий