Տարվա այս եղանակին հազի դեմ շատերն են պայքարում։ Դեղորայքներ շատ կան, սակայն ոչ բոլորն են արդյունավետ և թվում է, որ դրանից ազատվել հնարավոր չէ։
Այս միջոցը կօգնի ազատվել հազից։Սա պետք է խմել քնելուց առաջ։ Ի դեպ, այս միջոցը կողմնակի ազդեցություն չունի։
250մլ կաթ, 1թ․գ․ կարագ
1թ․գ․ մեղր, 0,25 թ․գ․ սոդա
1 դեղնուց
Պատրաստման եղանակը
Եռացնել կաթը և թողնել, որ սառի։ Ավելացնել կարագը կամ կարող եք փոխարինել այն կակաոյի յուղով, լցնել նաև մեղրը։ Լավ խառնել։
Ստացված խառնուրդին ավելացնել սոդան, դեղնուցը, ևս մի անգամ լավ խառնել։ Եթե դեղամիոջցը մեծերի համար է, ապա կարող եք 1 աղանդերային գդալ կոնյակ ավելացնել։
Խմել 5 օր շարունակ՝ քնելուց առաջ։ Առաջին դրական փոփոխությունները կնկատեք առաջին անգամ խմելուց հետո հաջորդ առավոտյան։