Ողբերգական դեպք Երևանում…Այսօր առավոտյան Տերյանի և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկի հարակից մայթին հանկարծամահ է եղել մի տղամարդ

Այսօր առավոտյան Տերյանի և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկի հարակից մայթին հանկարծամահ է եղել մի տղամարդ, որի մահը արձանագրել է դեպքի վայր ժամանած շտապօգնության խմբի բժիշկները։

Տեղում հերթապահող ոստիկանության աշխատակիցը Panorama.am-ի թղթակցին հայտնեց, որ տղամարդու մոտ առկա են փաստաթղթեր, որոնցից էլ պարզել են, որ նա 44 տարեկան է։ Հարցին, թե ինչու դին շտապօգնության մեքենայով չեն տեղափոխել, ոստիկանը պատասխանեց, որ նախ տեղում տղամադրուն պետք է հետազոտի դատաբժիշկը, որից հետո քննիչի ներկայությամբ նոր դին կտեղափոխվի։

Оставьте комментарий