Նախնական տվյալներով տուժածներ այս պահին չկան, մեկ քաղաքացի եւ մեկ հրշեջ ծխահարվել են, նրանց նախնական բուժօգնություն է ցուցաբերվել: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, Թբիլիսյան խճուղում գտնվող պահածոների պահեստում բռնկված հրդեհի վայրից լրագրողներին ասել է Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
Նա հայտնել է, որ կարճ ժամանակում կանխվել է հրդեհի տարածումը, այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են տարվում:
Սարգսյանը հերքել է մամուլում շրջառվող այն վարկածը, որ հրդեհից առաջ պայթյուն է եղել եւ ասել է, որ նախնական տվյալներով պայթյուն չի եղել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղում գտնվող պահածոների պահեստում . դեպքի վայր է մեկնել 14 մարդտականն հաշվարկ, սանդուղք եւ օժանդակ ուժեր: Դեպքի վայրում են ՆԳՆ փրկարա ծառայության ղեկավար կազմը: