starnews.am-ը գրում է. Քիչ առաջ մեծ ցավով հայտնեցինք, որ մահացել է շոումեն և հումորիստ Ալիկ Հակոբյանը․ նրա մոտ ախտորոշվել է սրտի կանգ։
Լուրը շոկային էր բոլորի համար:Մի շարք հայտնիներ հրապարակումներ են արել շոումենի մասնակցությամբ`հայտնելով իրենց ցավը:
Ալիկ Հակոբյանն ամուսնացած էր Լուիզայի հետ: Ջերմ ու սիրառատ ընտանիքում ծնվել է 2 դուստր:
Ալիկը հաճախ էր խոսում իր ընտանիքի մասին: Մեկ անգամ նա հետևյալն է ասել.
«Ես ունեմ ամեն ինչ կատարյալ երջանիկ լինելու համար: Աստված պահապան բոլորիս ընտանիքներին»:
Ալիկի ավագ դուստրը մեկ տարի առաջ է մայրացել`կրկին ունենալով դուստր:
Շոումենի կրտսեր դուստրը դպրոցական է:
Նշենք, որ ավելի վաղ ներկայացրել էինք հայ հայտնիների գրառումները`ցավալի լուրն իմանալուց հետո:
Գրիգոր Դանիելյանը հետևյալն է գրել.
«Հավատս չի գալիս, էս ի՞նչ լուր էր,Ալիկ ջան, լույսերի մեջ մնաս, ախպերս»: