Աշխարհի գործող ամենամեծ հրաբխում՝ Մաունա Լոայում (Հավայան Մեծ կղզի) տեղի է ունեցել 5,7 մագնիտուդով երկրաշարժ, ինչի հետևանքով խանութներ են վնասվել, իսկ մոտակա քաղաքում անջատվել է էլեկտրականությունը:
Ինչպես հայտնում է NBC news-ը, երկրաշարժը ցունամի չի առաջացրել։ Երկրաշարժը գրանցվել է ուրբաթ՝ փետրվարի 9-ին, տեղի ժամանակով ժամը 10։00-ի սահմաններում։
Վերջին անգամ Մաունա Լոան ժայթքել է 2022 թվականի վերջին։ Այն հինգ հրաբուխներից մեկն է Մեծ կղզում, որն ամենահարավայինն է Հավայան արշիպելագում։