«Երկու տեղով պայքարում էինք կյանքի համար»․ քաղցկեղին հաղթել փորձող 4-ամյա Մարիան ու մայրը (տեսանյութ)

4 զավակների մայր ստեփանակերտցի Անուշ Աբաղյանը և իր աղջիկը՝ 4-ամյա Մարիա Իվանովան արդեն 1 ու կես տարի պայքարի մեջ են՝ կռիվը քաղցկեղի դեմ է։ Եվ չնայած փոքրիկի բուժումն ընթանում է հոգատար ու բանիմաց բժիշների հսկողության ներքո, այն անվճար է, հայրիկի դոնորական արյան միջոցով կատարվել է փոխպատվաստում, և հիմա երեխան հասել է վերականոգողական փուլին, պայքարը դաժան հիվանդության ու դրա հետևանքների դեմ դեռևս շարունակվում է, ժամանակ է պետք՝ բուժումն ավարտելու և լիակատար առողջացում արձանագրելու համար։

«Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:

Оставьте комментарий