Ամալյա Հովհաննիսյանի Liferoom հաղորդման հյուրը դերասանուհի Գայանե Ասլամազյանն է։ Գայանեի անկեղծ զրույցին հետևել է StarNews-ը:
Զրույցի ընթացքում դերասանուհին խոսեց նաև 2-րդ անգամ ամուսնալուծվելու մասին․
<<Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր կին, որքան էլ կայացած լինի, ասի, որ ինքնաբավ է, իր կյանքում ամեն ինչ կա, այնուամենայնիվ ուզում է ունենալ ընտանիք, ընտանեկան ջերմություն և այլն։ Այո, ուզում էի ընտանիք կազմել, բայց այդպես էլ չամուսնացանք, մենք իրարից արդեն 1 տարի առանձին էինք ապրում, երբ եղավ նրա ձերբակալման պատմությունը։ Բայց կարևոր չէի համարում հայտնելը, որ գիտեք ես բաժանվել եմ, տղայիս հետ եմ ապրում։ Ես այդ ամենի հետ կապ չունեմ, փորձում էին ինչ որ ձևով այդ թեմաներն ինձ հետ կապել, բայց ոչ, ես կապ չունեմ։Ես իր հետ շատ լավ, ջերմ օրեր եմ ունեցել, երևի մեծ էինք, էդ տարիքում դժվար է, կային անհամատեղելի բաներ,որ ընթացքում նկատեցինք>>։
Գայանեի խոսքով իր նախկին սիրելիի մասին խոսակցությունները և այն, որ նրա ձերբակալությունն ազդել է նաև դերասանուհու վրա, ինքը կարողացել է հաղթահարել, քանի որ որևէ կապ չի ունեցել այդ ժամանակ ամուսնու հետ և ձերբակալման պատճառը հայտնաբերվել է իրենց բաժանումից 1 տարի անց։