Սիրելի սրտացավ մարդիկ, նկարում մայրս է՝ Սուսաննա Իսրայելյանը։ Նա երկար տարիներ աշխատել է որպես հաշվապահ եւ միայն վերջերս է անցել թոշակի։ Շատ ակտիվ ու բարի մարդ է, հոգատար մայրիկ, հնարավորության սահմաններում օգնում է կարիքի մեջ գտնվողներին, անչափ սիրում է կյանքը և ուզում է հնարավորինս երկար ապրել։
Նրա մոտ 2023-ի դեկտեմբերին ախտորոշվել է գլխուղեղի գլիալ շարքի պատկանող ուռուցք։ Մասնագետները բացառել են վիրահատությունը՝ նշանակելով քիմիա և թիրախային թերապիաներ։ Առաջին կուրսը մեր միջոցներով սկսել ենք ու այն ընթացքի մեջ է, ընդունում է Temozolomide և Bevacizumab (Avastin) դեղերը, սակայն 2-րդ ու 3-րդ կուրսերի համար խնդրում եմ բոլորիդ աջակցությունը։
2-րդ կուրսը պլանավորվում է փետրվարի 19-ին։ Դրամահավաքի շնորհիվ հավաքված գումարը կուղղվի թերապիայի շարունակությանն ու նրա կյանքի բարելավմանը։ Ամեն բան հաջող ընթանալու դեպքում 3-րդ կուրսի ավարտին նրա մոտ կլինի դրական տեղաշարժ։
Քանի որ հիվանդությունը զարգանում է, խնդրում եմ բոլորիդ արագ արձագանքն ու աջակցությունը։
Բուժման 2-րդ կուրսի համար հարկավոր կլինի մոտ 1,011,000 դրամ, որի մեջ ներառված են նաև Temozolomide և Bevacizumab (Avastin) դեղորայքները (դոզաները կախված են 1-ին կուրսի ավարտից հետո հանձնված արյան անալիզներից): Ապա կմեկնարկի 3-րդ կուրսը, որի դեղորայքի չափաբաժինները ևս ենթակա են փոփոխման։ Ակնկալում ենք ունենալ մոտավոր 1,106,000 դրամի նվիրատվություն։
Նախապես շնորհակալ եմ բոլորիցդ աջակցության համար։
Փոխանցումները կարող եք անել հետևյալ կերպ․
ArCa-9051195200165485 (ստացող՝ Gohar Nalbandyan)
IDram ID — 604066443
Բանկային փոխանցումների միջոցով, Ամերիաբանկ, ստացող՝ Gohar Nalbandyan
- AMD — 1570052103960100
- USD — 1570052103960101
- EUR – 1570052103960146
- Сбербанк: հաշվեհամար- 40817810340103267745 (САРКИСЯН ГАЯНЕ ВАНИКОВНА) և քարտի համար- 2202206139478189
Բժշկական ու ֆինանսական բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ