Ընկերներն տարածեք և Փրկենք էլի կյանք…Ընկերներն տարածեք և Փրկենք էլի կյանք

Ընկերներն տարածեք և Փրկենք էլի կյանք
Խնդրում եմ ամբողջ հայ ազգին։ Օգնեք փրկել 18 տարեկան երեխայի կյանքը։

16․03․2021թ․-ին Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Արևաշող գյուղի պատանի Գևորգ Գևորգյանը ենթարկվել է վրաերթի, որից հետո Սպիտակի բժշկական կենտրոնից ուղղաթիռով տեղափոխվել է Երևան քաղաքի «ՍՈւՐԲ ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ» բժշկական կենտրոն, իսկ այժմ գտնվում է «ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ » բժշկական կենտրոնում , այս ծանր բուժման ընթացքում կրկնակի գլխուղեղի ինսուլտ (կաթված) է ստացել։

Բժշկական կենտրոնի պրոֆեսիոնալ անձնակազմի կողմից մինչ օրս իրականացվել են բազմաթիվ բարդ վիրահատություններ, որի շնորհիվ այսօր Գևորգը պայքարում է ապրելու համար, սակայն այսօր էլ երեխայի վիճակը ծանր է, և այժմ էլ կա անհրաժեշտություն գլխոսկրի նոր իմպլանտի, արյան անընդհատ փոխներարկումների ։ Կարիք կա, թ’ե նոր վիրահատությունների, թ’ե շարունակական վերականգնողական բուժման։

Վիրահատություններն իրականացվել են անվճար, սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ նման ծանր իրավիճակում որքան ֆինասական միջոցներ է պահանջվում (դեղորայքներ, անալիզներ, սնունդ, խնամքի պարագաներ և այլն):Տղան 3 տարվա ընթացքում անընդհատ գտնվել է բժիշկների վերահսկողության տակ՝ վերակենդանացման բաժանմունքում,ինչը ևս մեծ ֆինանսներ է պահանջում ։

Գևորգին և իր ընտանիքին ճանաչողները ֆինանսապես և բարոյապես արել են անհնարինը, որպեսզի Գևորգի ընտանիքին օգնեն այս դժվար և ցավախեղդ իրավիճակի մեջ, սակայն ծախսերը գնալով շատանում են և հիմա անհրաժեշտ է բոլորիս՝ գոնե նվազագույն ֆինանսական աջակցությունը։

Երեխայի վերականգնողական աշխատանքները շատ երկար կտևեն և մեր կողմից ցանկացած ֆինանսական (նույնիսկ ամենափոքր) օգնություն միայն կմեծացնի երեխայի բուժման ծախսերը ժամանակին հոգալու հնարավորությունը։
Պատանի Գևորգի հայրիկի՝ Գևորգ Գևորգյանի անունով «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում բացվել են հաշվեհամարներ:

Քարտի համար 4578 8900 0072 9044
ՀՀ դրամ – 2051073264511001
ԱՄՆ դոլար – 2051073264511020
Եվրո – 2051073264511040
ՌԴ ռուբլի – 2051073264511041
ԻԴՐԱՄ հաշվեհամար– 917970609

Կից նկարներում կարող եք գտնել արտասահմանից փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ տվյալները
Երեխայի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն ստանալու նպատակով կարող եք կապ հաստատել երեխայի հոր՝ Գևորգ Գևորգյանի հետ +374 94 51 72 32

Оставьте комментарий