Ուռուցքաբան և վիրաբույժ Յուլիա Շուբինան նշել է քաղցկեղի մի քանի տեսակ, որոնք կարող են ժառանգական լինել։
«Օրինակ՝ կրծքագեղձի քաղցկեղը, ձվարանների քաղցկեղը, վահանաձև գեղձի քաղցկեղի որոշակի տեսակ (մեդուլյար քաղցկեղ) և հաստ աղիքի քաղցկեղի որոշ տեսակներ կարող են ժառանգաբար փոխանցվել»,- ըստ shantnews-ի՝ Շուբինայի խոսքերն է մեջբերում FederalPress-ը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այն կանանց, ում մայրը կամ տատիկը հիվանդ է եղել, բժիշկը խորհուրդ է տալիս թեստ անցնել ձվարանների և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման գենետիկական ռիսկի համար: Վահանաձև գեղձի քաղցկեղը կարելի է հայտնաբերել՝ օգտագործելով կալցիտոնին հորմոնի թեստը, իսկ աղիների հնարավոր պաթոլոգիան՝ կանոնավոր կոլոնոսկոպիայի միջոցով: