Ազատոճային ըմբիշ Արման Անդրեասյանը Եվրոպայի առաջնությունում իր չեմպիոնության առթիվ օդանավակայանում ստացած դափնին խոնարհել է հերոս եղբոր՝ Տարոն Անդրեասյանի շիրիմին:
Տարոն Անդրեասյանը 44–օրյա պատերազմի հերոս է։ Նա միայնակ կռվել է թշնամու մեծաքանակ զինվորների հետ։ Որպեսզի գերի չընկնի, Տարոնը պայթեցրել է իր ձեռքի նռնակը և զոհվել։
Հիշեցնենք, որ Արման Անդրեասյանը հռչակվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն՝ 7։3 հաշվով հաղթելով Վրաստանի ներկայացուցչին։