Ինչո՞ւ է առավոտյան առաջանում սրտխառնոց. ի՞նչ անել
Սրտխառնոցը զգացողություն է, որը կարող է առաջանալ ամենատարբեր պատճառներով:
Ստորև կներկայացնենք առավել հաճախ հանդիպող պատճառները։
Շաքարի ցածր մակարդակ
Եթե դուք ավելի քան 12 ժամ չեք սնվել, ապա ձեր արյան մեջ շաքարի մակարդակը շատ ցածր կլինի: Այդ պատճառով էլ արթնանալուց հետո դուք կարող եք զգալ թուլություն, սրտխառնոց և գլխապտույտ:
Դա տեղի է ունենում նաև շաքարային դիաբետ ունեցող մարդկանց մոտ, երբ դեղի ընդունումից հետո չեն սնվում:
Ի՞նչ անել
Հարկավոր է սովորություն դարձնել արթնանալուց հետո նախաճաշելը: Եթե դա հնարավոր չէ անել, ապա վերցրեք ձեզ հետ սնունդ, որպեսզի հնարավորության դեպքում ուտեք:
Ջրազրկում
Երբեմն սրտխառնոց կարող է առաջանալ ջրազրկման պատճառով: Միևնույն ժամանակ կարող է
առաջանալ գլխապտույտ և թուլություն:
Ի՞նչ անել
Փորձեք օրվա ընթացքում շատ խմել ջուր։ Տղամարդկանց խորհուրդ է տրվում օրական խմել մոտ 3,7 լիտր հեղուկ, իսկ կանանց` մոտ 2,7 լիտր։
Զարթխում
Ալկոհոլի ընդունումից հետո սրտխառնոցն առաջանում է և՛ ալկոհոլից, և՛ շաքարի մակարդակի
նվազումից, և՛ ջրազրկումից:
Ի՞նչ անել
Փորձեք նախաճաշել և բավականաչափ հեղուկ ընդունել: Իսկ գլխացավի դեպքում ընդունեք ցավազրկող միջոց։ Հնարավորության դեպքում փորձեք քնել, քանի որ զարթխումի լավագույն բուժումը ժամանակն է:
Քնի պակաս
Քնի պակասը ստիպում է զգալ թուլություն, ինչպես նաև կարող է առաջացնել սրտխառնոց։
Ի՞նչ անել
Հարկավոր է մշակել քնի ճիշտ ռեժիմ, քանի որ քնի պակասը հանգեցնում է նաև այլ խնդիրների:
Սթրես
Երբեմն սթրեսից կարող է առաջանալ սրտխառնոց և փսխում։ Պատճառը հորմոններն են, որոնք արտադրվում են, երբ մենք վախենում ենք: Օրինակ՝ ադրենալինն ազդում է վեգետատիվ նյարդային համակարգի վրա, որպեսզի մեր մարմինը մտնի «Խփիր կամ փախիր» ռեժիմի մեջ: Քանի որ այդ պահին արյունը շատ ավելի անհրաժեշտ է մկաններին, քան ստամոքս-աղիքային տրակտին, ապա մարսողությունը դանդաղում է, ինչն էլ առաջացնում է սրտխառնոց:
Ի՞նչ անել
Փորձեք պահել ահազանգը վերահսկողության տակ, ճիշտ սնվել և մարզվել: Այդ կերպ
սթրեսի դրսևորումները կմեղմանան: