Վիտամին B12-ի պակասն օրգանիզմում հանգեցնում է մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ դեպրեսիայի, անեմիայի, հիշողության մասնակի կորստի

Ավոկադոն, ծովամթերքը և ամբողջական ձավարեղենը կարող են բարելավել հիշողությունը և մտավոր այլ ունակությունները: Այս մասին, ըստ shantnews-ի՝ հայտնում է Reedus-ը։

Նշվում է, որ ավոկադոն պարունակում է մոնոհագեցած ճարպեր, որոնք նվազեցնում են «վատ» խոլեստերինը և արդյունքում դրականորեն ազդում ուղեղի, սրտի և արյան անոթների առողջության վրա։

Խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ նաև յուղոտ ձկներին, ինչպիսիք են՝ սաղմոնը, իշխանը, սկումբրիան, ծովատառեխը և սարդինան, քանի որ դրանք հարուստ են օմեգա-3 թթուներով։

Դրանց օգտագործումը շաբաթական ընդամենը երկու անգամ կարող է բարելավել հիշողությունը։

Բացի այդ, օգտակար են ամբողջական ձավարեղենն ու բանջարեղենը: Մասնագետները նաև խորհուրդ են տվել սննդակարգում ներառել հապալաս և խաղող, որոնք հարուստ են հակաօքսիդանտներով, կանխում են բջիջների վաղաժամ ծերացումը և դեմենցիայի զարգացումը: Բացի այդ, չպետք է մոռանալ ձիթապտղի յուղի, ընկույզի ու քնջութի սերմերի մասին։

Ավելի վաղ ամերիկացի բժիշկները հայտնել էին, որ վիտամին B12-ի պակասն օրգանիզմում հանգեցնում է մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ դեպրեսիայի, անեմիայի, հիշողության մասնակի կորստի։

Оставьте комментарий