Շատ խելացի ու լավ ընտանիքից էր…Ավագը մի քանի ամսվա ծառայող էր…նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից

Փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հետեւանքով) մահացած ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը Արարատ գյուղից էր։ NEWS.am-ին հարազատներից մեկը պատմեց, որ Ավագը տան կրտսեր զավակն էր։

«Մեկ քույր ու մեկ եղբայր ունի իրենից մեծ։ Ավագը մի քանի ամսվա ծառայող էր։ Շատ խելացի ու լավ ընտանիքից էր»,- պատմեց հարազատը։

Оставьте комментарий