Ինսուլտից հետո առաջացած մարմնի թեքումը կարելի է բուժել…ահա թե ինչպես

Ինսուլտից հետո առաջացած մարմնի թեքումը կարելի է բուժել երկարատեւ վերականգնմամբ։ Այս մասին տեղեկացրել է Էդիթ Քոուեն համալսարանը (ECU)։

Ինսուլտը, այսինքն՝ գլխուղեղի մի մասի արյան մատակարարման սուր խանգարումը, հաճախ հանգեցնում է մարմնի մի կողմի թեքման հետ կապված բարդությունների։ Օրինակ, կարող է առաջանալ լատերոպուլսիա, կողքի վրա մարնի թեքում, որն առաջանում է այն պատճառով, որ մարդը ձգտում է օգտագործել ավելի ուժեղ կողմը։ Պացիենտը դիմադրում է մարմնի դիրքը հավասարեցնելու համար։ Այդ վիճակը հանգեցնում է կյանքի որակի վատթարացման, իրեն հետեւելու ունակության նվազման, ինչպես նաեւ բարձրացնում է ընկնելու եւ կյանքի համար վտանգավոր կոտրվածքների առաջացման վտանգը։

Նոր հետազոտությունում գիտնականները հայտնաբերել են, որ լատերոպուլսիան կարող է պահպանվել ինսուլտից հետո մեկ տարի։ Գիտնականներն առաջին անգամ համեմատել են լատերոպուլսիայով ինսուլտ ունեցող պացիենտների վերականգնումը դա չունեցողների հետ։ Պարզվել է, որ այդ վիճակը բուժելի է, բայց պահանջվում է երկարատեւ ակտիվ վերականգնում։ Առանց դրա պացիենտներն ավելի քիչ ծավալով են վերականգնվել։

Աշխատանքի հեղինակները գլխավորել են լատերոպուլսիայի միջազգային համաժողովը, որին մասնակցել է 21 փորձագետ։ Նրանք կատարել են լատերոպուլսիա ունեցող պացիենտների վերականգնման ավելի քան 100 առաջարկություններ։

Оставьте комментарий