Երշի՞կ, թե՞ պարարտանյութ. ինչի՞ց է մահացել 4-ամյա երեխան…մանրամասներ է հայտնում Գորիսի բժշկական կենտրոնի տնօրեն Դավիթ Մաշուրյանը

Թունավորվել են ընտանիքի բոլոր՝ 7 անդամները, հայրը, մայրն ու 5 երեխաները. փոքրը՝ մեկ ամսական, մեծը՝ 11 տարեկան։ Ուրբաթ երեկոյան ընթրել են Շինուհայրի իրենց տանը, մի քանի ժամ անց տեղափոխվել Գորիսի հիվանդանոց։ 4 տարեկան աղջնակի կյանքը փրկել չի հաջողվել:

«Չորս տարեկան երեխան ընդունվել էր արդեն կլինիկական մահ ախտորոշումով, այստեղ արձանագրվել է կենսաբանական մահը, 9 տարեկան երեխան ընդունվել է ծայրահեղ ծան վիճակում՝ սուր շնչառական անբավարարությունով՝ 3-րդ աստիճան: Իրա մոտ կատարվել են ինտենսիվ թերապիայի միջոցառումներ, հիվանդը միացվել է արհեստական շնչառության սարքին ու տեղափոխվել «Մուրացան» համալսարանական հիվանդանոց», — ասաց Գորիսի բժշկական կենտրոնի տնօրեն Դավիթ Մաշուրյանը:

Оставьте комментарий