Դափնու տերևը համեմունքների թագավորն է։ Հազիվ թե գտնվի մեկը, ում ծանոթ չէ նրա ինքնատիպ համն ու հոտը։ Իր զարմանալի հատկությունների ու ցանկացած կերակրատեսակի ընտիր համ հաղորդելու ունակության համար էլ հենց դափնու տերևն այդքան սիրում են ողջ աշխարհի խոհարարները։
Միևնույն ժամանակ քչերը գիտեն, որ դափնու տերևն իսկական դեղաբույս է, որն անհիշելի ժամանակներից կիրառվել է ամենատարբեր հիվանդությունների բուժման համար։
Դափնու տերևի բաղադրությունը
Դափնու տերևը A, C, B և PP վիտամինների աղբյուր է, պարունակում է սելենիում և մանգանի պերօքսիդ, մագնեզիում և ֆոսֆոր, կալիում, կալցիում, պղինձ և շատ այլ հանքանյութեր։
Բացի դրանից, դափնու տերևը պարունակում է նաև սննդային մանրաթելեր, օրգանական թթուներ ու եթերայուղեր, ինչպես նաև հարուստ է այնպիսի բուրավետ բաղադրամասերով, ինչպիսիք են լինալոոլը և ցինեոլը, կամֆորան ու լիմոնենը։
Ազատում է ոտքերի սնկից։
Եթե կա այդ խնդիրը, վերցրեք 10 դափնու տերև, դրեք թասի մեջ ու վրան կես լիտր եռման ջուր լցրեք։ Թողեք, որ ջուրը փոքր-ինչ սառչի, ապա ոտքերը դրեք մեջը ու թողեք մոտավորապես 20 րոպե։ Այսպիսի պրոցեդուրաներ շաբաթական 3-4 անգամ անցկացրեք, ու արդեն 15 օր անց սունկն ամբողջովին կանհետանա։