Սրա ընդամենը 1 ճաշի գդալը կարnղ է մաքրել հաus աղիքը փnշեկnւլի պես․ ահա, թե ինչ է պեsք անել

Սալորը հարուստ է հակաօքսիդանտներով, որ պաշտպանում են օրգանիզմն ազատ ռադիկալների ազդեցությունից, նվազեցնում են ուռուցքային հիվանդությունների առաջացման հավանականությունը, ինչպես նաև դանդաղեցնում են օրգանիզմի ծերացման գործընթացը։ Գիտական հետազոտություններն ապացուցում են սալորի օգտագործման և հիշողության բարելավման ուղիղ կապը։

Կալիումի պարունակության շնորհիվ սալորը բարելավում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը։

Սալորն օգտակար է նաև օստեոպորոզի կանխման հարցում, հարուստ է նաև թաղանթանյութով, որ բարելավում է մարսողական համակարգը, դրական ազդում միկրոֆլորային։ B խմբի վիտամինների պարունակության շնորհիվ սալորը դրական ազդեցություն ունի նյարդային համակարգի աշխատանքի համար։ Երկաթի պարունակությունը նպաստում է արյունաստեղծման գործընթացին, կանխում անեմիայի առաջացումը։

Օրգանական թթվի բարձր պարունակության պատճառով գաստրիտի, խոցային հիվանդությունների, ինչպես նաև դիարեայի դեպքում պետք է սահամանփակել սալորի օգտագործումը։

Սև սալորաչիրը հարուստ է A, B, E, C վիտամիններով, որ ամրացնում են իմունային համակարգը, կարգավորում են ստամոքսի, սիրտ-անոթային համակարգի աշխատանքը։ Սալորաչիրը պարունակում է նաև կալիում, կալցիում, նատրիում, մագնեզիում, ֆոսֆոր, երկաթ, պղինձ, որ ատասխանատու են ոսկրերի, ատամների, մազերի առողջության համար։

Սև սալորաչիրն առանձնանում է հակաօքսիդանտ հատկությամբ, օգտակար է փորկապության դեպքում, ունի նաև միզամուղ հատկություն։

Ճարպակալման խնդիրներ ունեցողնեը չպետք է չարաշահեն սալորաչրի օգտագործումը, քանի որ այն բարձր կալորիականություն ունի։ Սալորաչիրը սննդակարգում պետք է սահմանափակեն նաև շաքարային դիաբետ ունեցողները։

Оставьте комментарий