Ռևմատոլոգիական հիվանդությունների ժամանակ կիրառվում է հորմոնալ բնույթի պրեպարատներ…Ռևմատոլոգ Նունե Մանուկյան

aysor.am-ը գրում է. Նորմայում մակերիկամի կեղևային շերտում արտադրվում են գլյուկոկորտիկոիդներ, որոնք օրգանիզում ունեն շատ կարևոր ֆունկցիաներ՝ մասնակցում են ածխաջրերի, ճարպերի, սպիտակուցների փոխանակությանը և միևնույն ժամանակ ունեն հակաբորբոքային և իմունոճնշիչ դեր։

Ռևմատոլոգ Նունե Մանուկյանը, անդրադառնալով ռևմատոլագիակն հիվանդություննդրի ժամանակ ներդրվող պրեպարատների կարևորությանը, նշում է.

«Ռևմատոլոգիական հիվանդությունների ժամանակ կիրառվում է հորմոնալ բնույթի պրեպարատներ ՝ գլյուկոկորտիկոստերոիդներ, որոնք հնարավորություն են տալիս պացիենտին՝

դուրս գալ սրացման փուլից,

կարճ ժամանակում ստանալ արագ հակաբորբոքային ազդեցություն,

կանխարգելել օրգան համակարգերի ախտահարումը։

Պացիենտները հաճախ վախենում են դեղորայքի կողմնակի երևույթներից, սակայնպետք է հիշել, որ ցանկացած դեղորայք ունի կողմնակի երևույթեր և դեղորայքի ընդունումը իրականանում է բժշկի հսկողությամբ։

Որոշակի սննդակարգի և լաբորատոր հետազոտությունների միջոցով ևս վերահսկվում են դեղորայքի կողմնակի ազդեցությունները»։

Оставьте комментарий