Խատուտիկով թեյը հայտնի է իր օգտակարությամբ: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ այն A, B, C վիտամիններ է պարունակում, ֆոլաթթու, կալիում, կրեմնիում, երկաթ:
Մաքրում է օրգանիզմը: Խատուտիկով թեյն օգնում է օրգանիզմից դուրս բերել տոքսինները: Այն օգտագործվում է արյան մեջ խոլեստերինի, միզաթթվի, հոդատապի, դիաբետի, երիկամներում քարերի առկայության դեպքում:
Միզամուղ է: Խատուտիկով թեյն օգնում է օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկը, կանխարգելում դրա կուտակումը:
Պաշտպանում է լյարդը՝ խթանելով դրա աշխատանքը: Կարող է օգտակար լինել հեպատիտների դեպքում:
Լավացնում է նյութափոխանակությունը: Խատուտիկը դրական է ազդում նյութափոխանակության վրա, լավացնում է ախորժակը, կարող է օգտագործվել անորեքսիայի դեպքում: Բացի այդ՝ խատուտիկը լուծողական հատկություններ ունի:
Լավացնում է մաշկի վիճակը: Խատուտիկը կարող է օգտագործվել բշտիկների, փսորիազի դեպքում, արագացնել վերքերի ապաքինումը:
Դրական ազդեցություն է ունենում մազերի ու մաշկի վիճակի վրա, քանի որ կրեմնիում է պարունակում: Բացի այդ՝ խատուտիկը երկաթ է պարունակում, ինչի շնորհիվ արդյունավետ միջոց է համարվում անեմիայի կանխարգելման և բուժման համար: