Օգոստոսի 15-ին կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզի Թլիկ գյուղում։ Միջադեպի պատճառով վիրավորվել են Սլավիկ Սալոյանը, ով Թլիկի վարչական ղեկավարն է, Մանվել Սալոյանը, նրա որդին և գյուղապետի մայրը, ով քաշքշոցի ընթացքում վայր է ընկել և վնասվածք ստացել։
«Որդուս ծեծել են, դեմքի, քթի վնասվածք ունի։ 3 հոգով հարձակվել են երեխուս, 2 հոգով՝ ինձ վրա։ Մենք նստած էինք, անասուններին էինք սպասում, որ դաշտից գան։ Իրենք եկան ու կրակեցին, մեր հարևանը վախեցավ, փախավ, տենց հարձակվեցին մեզ վրա։ Իրենք, որ կրակեցին, ես ասեցի երեխուս բան չանեն, վրա տվեցի։ Մի երկու անգամ կրակեցին, ինձ չկպավ, ես արդեն մոտիկացա, մեկը փախավ։ Մտածեցի ավտոն վերցնեմ, որ գյուղից դուրս չգան։ Ուղևորի կողմից դուռը բացեցի, որ բանալին հանեմ, իրենցից մեկը վարորդի դուռը բացեց, կրակեց իմ վրա, բայց էլի չկպավ։ Այդ ժամանակ տեսա՝ գազային ատրճանակ է։ Ես աչքերս փակեցի կրակոցի ժամանակ, մյուսը հետևից քարով խփեց գլխիս, ես ընկա, իրենք նստեցին ավտոն ու փախան»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Թլիկի վարչական ղեկավար Սլավիկ Սալոյանը։
Վարչական ղեկավարի խոսքով՝ հարձակվողները 5 հոգով են եղել՝ մեկ մեքենայով, սակայն գյուղ ավելի շատ մարդիկ են մտել։ «Գյուղացիները նկատել են, որ իրենց ավտոները գյուղում պտտվում են, կանգնում են ճամփին։ Դե գյուղ է, անծանոթ ավտոներին ճանաչում են»,- ասաց նա։
Ըստ նրա՝ իրենց վրա հարձակվողները Երևանի բնակիչներ են, իրենց համագյուղացի կնոջ բարեկամները, որոնք կրակոցներով փորձել են սպառնալ իրեն ու իր որդուն։
«Կարինեի Երևանի բարեկամներն են, քրոջս ամուսնու եղբոր երեխեքն են։ Ինքը քրոջս տալն է։ Սպառնում էին, որ իրենց հորքուրի ձայնագրությունը ինտերնետից հանենք, որ ինքը ոնց է ասում՝ մնաց երկու ամիս, ես գնում եմ, իմ սև գործը պիտի անեմ ու Սլավիկին պիտի նստացնեմ։ Այդ ձայնագրությունը փաստ էր մեր ձեռքին։ 2 օր առաջ իմ տղան է գցել ինտերնետ։ 19 տարեկան է տղաս, 16-17 տարեկանից էս խնդիրների մեջ է։ Ինքն էլ ներվայնանում, ասում է՝ «ինչի՞ ինձ բանակ չեն տանում»։ Մենք մեր վրա հարձակվողների նման մեր երեխեքին շիզոֆրենիկով, եսիմ ինչ հիվանդությունով չենք ազատում։ Հարուցված քրեական գործի պատճառով տղայիս բանակ չեն տանում»,- մանրամասնեց վարչական ղեկավարը։
Սալոյանի պնդմամբ՝ ծեծկռտուքի պատճառը համագյուղացի կնոջ հետ ունեցած խնդիրներն են, որոնք արդեն գրեթե 3 տարվա պատմություն ունի։
«Ամեն բան սկսվել է 2021թ․-ից։ Մեր վրա հարձակվողների հորաքույրը մեր գյուղի բնակիչ է։ Նա անընդհատ իր անասուններին բերում էր, իմ հողամասում արածեցնում։ Ասում էի՝ դե լավ գյուղացի է, բայց դրել, սաղ դաշտերս արածեցրել էր։ Ես էլ գնացել եմ, սիրուն ձևով ասել եմ՝ «Կարինե ջան, ինչի՞ ես արածեցնում դաշտերը», ինքն էլ ասել է «լավ եմ անում, ինչի՞ էս դաշտերը պիտի հնձվի»։ Խոսել է արհամարհանքով, հայոյանքով, ասել է՝ հեսա կբողոքեմ։ Հասկանալով, որ վերջին ստադիայի կինը ինչ պիտի լինի, ասել եմ էսի շառ ա, զանգել եմ տեսուչին, որպես համայնքի ղեկավար խնդրել եմ, ասել եմ՝ եկեք, տեսեք՝ ինչ է կատարվում այստեղ։ Ինձ ասեցին, մենք ստորագրություն ենք վերցրել։ Գյուղի տեսուչին էլ զանգել եմ, եկել են իմ հողերը տեսել են, ոնց է արածեցրել։ Նույնիսկ գյուղում իր պապու տան մոտ ճանապարհ կա, որով երեխեքը դպրոց են գնում։ Երեխեքիս դպրոց գնալուց բռնում էր, ծեծում էր, չէր թողնում գյուղի երեխեքը էդ ճանապարհով գնային գային։
Գարունը, որ նոր բացվում էր, ինքն իր փոքր հորթերը, որ ոչ մեկ գոմից չի հանում, բերում էր իմ գոմի մոտ, խառնում էր իմ կովերին, որ երեխեքիս ծեծեր ու տենց էլ անում էր, մտրակով խփում էր հիվանդ երեխուս»,- պատմեց նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: