Հոդացավերը շատ տարածված ու տհաճ խնդիր են, որոնք կարող են պայմանավորված լինել ամենատարբեր գործոններով: Նման ցավը դառնում է շարժումների կաշկանդվածության պատճառ և խիստ բացասաբար է անդրադառնում մարդու կյանքի որակի վրա, ուստի զարմանալի չէ, որ այս խնդրից մարդիկ փորձում են հնարավորինս արագ ազատվել:
Որպես կանոն հոդացավերը մեղմելու համար մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել հատուկ քսուքներ ու դեղահաբեր, սակայն, բարեբախտաբար, կան նաև շատ ավելի հասանելի ու անվնաս միջոցներ, որոնք նույնքան արդյունավետ են, սակայն իրենց բնական բաղադրության շնորհիվ չեն առաջացնում կողմնակի բարդություններ:
Aif.ru կայքը ներկայացրել է երեք արդյունավետ բնական քսուքի բաղադրատոմս, որոնք կօգնեն հեշտությամբ մեղմել տհաճ զգացողությունները և չեն առաջացնի կողմնակի բարդություններ։
- Խառնել հավասար քանակությամբ չորացրած սրոհունդն ու հազարատերևուկը, այնուհետև ստացված խառնուրդին 1:1 հարաբերակցությամբ տաք գոլորշու օգնությամբ հալեցված վազելին ավելացնել։ Լավ խառնել, թողնել վազելինը սառչի, այնուհետև օգտագործել խառնուրդն հոդացավերը մեղմելու համար։
- 1:1:1 հարաբերակցությամբ խառնել սրոհունդի չորացրած ծաղիկները, գայլուկի կոներն ու իշառվույտի ծաղիկները, ստացված խառնուրդը մանրացնել, այնուհետև դրա 1 ճաշի գդալին ավելացնել նույն քանակությամբ տաք գոլորշու օգնությամբ հալեցված վազելին ու լավ խառնել։ 5 րոպե դնել խառնուրդը թույլ կրակին, որից հետո թողնել սառչի և օգտագործել ծնկահոդի ցավերի դեպքում։
- 1:1 հարաբերակցությամբ խառնել եղևնու և անանուխի յուղերը, այնուհետև ստացված խառնուրդն օգտագործել հիվանդ հոդերին քսելու համար։
Այս բնական միջոցները շատ արդյունավետ են ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:
Նյութի աղբյուրը՝ aif.ru