Ցավերն ուժեղանում են քալյքի ժամանակ, հիվանդը խնայում է ոտքը, նկատելի է կաղությունը։ Ստորին վերջույթի դիրքը հարկադրական է…Իլեոպսոաս մկանի աբսցես. Ախտորոշումն ու բուժումը

Aysor.am, Իլեոպսոաս մկանի աբսցեսը թարախային բորբոքում է, որն ընթանում է իլեոպսոաս մկանի հաստության մեջ։

Մուրացան համալսարանական հիվանդանոցային համալիրի վիրաբույժ Սոս Պետրոսյանի խոսքով` թարախային իլեոպսոիտը հանդիսանում է հազվադեպ հանդիպող, բնորոշվող բարդ էթիոպաթոգենեզով և ախտորոշումով, կլինիկական դրսևորումներով և բարդություններով հիվանդություն։

Պրոֆիլակտիկան ներառում է յուրաքանչյուր բորբոքային պրոցեսների վաղաժամ բուժումը, ինչպես նաև օրգանիզմի դիմադրողականության բարձրացումը։

Իլեոպսոաս աբսցեսը հաճախ է հանդիպում երեխաների և դեռահասների մոտ: Հիվանդության հիմնական հարուցիչը ոսկեգույն ստաֆիլոկոկն է։

Բժիշկը շեշտում է, որ բորբոքային պրոցեսի զարգացումը պայմանավորված է ինֆեկցիայի տարածմանը առաջնային օջախից արյունատար և լիմֆատիկ անոթներով, այսինքն` սեպտիկ ճանապարհով։

Հիվանդության նշաններ են՝ բորբոքային երևույթներ և ցավ, ոտքերի ծալման ժամանակ արտահայտված ցավային համախտանիշ՝ կոնք-ազդրային հոդում։

Ցավերն ուժեղանում են քալյքի ժամանակ, հիվանդը խնայում է ոտքը, նկատելի է կաղությունը։ Ստորին վերջույթի դիրքը հարկադրական է։

Ընդհանուր նշաններն են՝ թուլություն, գլխացավեր, ջերմության բարձրացում, դող, սարսուռ։

Հետազոտման եղանակները

ԿՏ-ն թույլ է տալիս գնահատել պաթոլոգիկ պրոցեսի տարածվածությունը և փոխհարաբերությունը հարակից հյուսվածքների և օրգանների հետ։

ՄՌՏ-ն` հայտնաբերել բորբոքային պրոցեսը վաղ փուլում, մինչև թարախակալումը։

ՈՒՁՀ-ն` հայտնաբերել բորբոքման տեղակայումը և փոխհարաբերությունը հարակից հյուսվածքների և օրգանների հետ։

Բուժումը վիրահատական է. թարախակույտի հատում, բացազատում, սանացիա, խոռոչի լվացում հակասեպտիկ լուծույթներով և դրենավորում։

Հետվիրահատական շրջանում կատարվում է ինտենսիվ հակաբակտերիալ, դեզինտոքսիկացիոն, իմունոխթանող թերապիա։

Оставьте комментарий