Թութքը հղիության ժամանակ. զրույց պրոկտոլոգ Վիկտորյա Պողոսյանի հետ

Թութքը թութքային հանգույցների ախտաբանական մեծացումն է, դրանց արտանկումը հետանցքային ուղուց և հաճախակի բորբոքումը։ Հղիության ընթացքում, մասնավորապես, այն ազդում է կնոջ կյանքի որակի վրա և առաջացնում մի շարք անհարմարություններ։

Խնդրի շուրջ Aysor.am-ը զրուցել է պրոկտոլոգ Վիկտորյա Պողոսյանի հետ։

— Ինչո՞վ է պայմանավորված թութքի առաջացնումը հղիության շրջանում։

— Հղիության ընթացքում թութքի առաջացումը պայմանավորված է մեծացող արգանդի ներգործած ճնշմամբ փոքր կոնքի օրգանների վրա, որտեղ և գտնվում է ուղիղ աղին, հեմորոիդալ հանգույցները։

Հղիության ընթացքում թութքի առաջացումն անմիջական կապ ունի նաև կնոջ կենսակերպի հետ նախքան հղիությունը՝ նստակյաց կյանք, անառողջ սնունդ, փորկապություններ,ժառանգական գործոններ, ֆիզիկական ակտիվության պակաս։

— Ի՞նչ անել, թե հղիության ընթացքում կինը բախվում է այդ խնդրին։

— Թութքի առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել պրոկտոլոգի խորհրդատվության՝ թե՛ հղիության ժամանակ, և թե՛ ծննդաբերությունից հետո։

— Որո՞նք են թութքի բուժման բժշկական մոտեցումները։

— Հղիության ընթացքում թութքի բուժման հիմնական մեթոդները դիետայի և հիգիենայի կանոնների խիստ պահպանումն է։ Լինում է նաև կոնսերվատիվ բուժում՝ մոմիկների, քսուքների և դեղահաբերի միջոցով։

— Ինչպիսի՞ մեթոդներով կարելի  է կանխել թութքի առաջացումն առհասարակ։

— Առաջին հերթին պետք է լինել ակտիվ ֆիզիկական վիճակում, հետևել սննդակարգին, խուսափել կծու, թթու սննդի չարաշահումից, խուսափել փորկապություններից, կարգավորել աղեստամքոսային տրակտի աշխատանքը և հետևել հիգիենային։

Оставьте комментарий