Շտապ տարածեք…4-ամյա Արեգը շտապ ունի մեր բոլորի օգնության կարիքը: Փոքրիկ Արեգն արդեն մեկ տարուց ավելի է պայքարում է բարձր ռիսկի 4-րդ խմբի քաղցկեղի դեմ

Քաղցկեղը չի սպասում‼️🥺ՏԱՐԱԾԵԼ

Տավուշի մարզի Թեղուտ գյուղից 4-ամյա Արեգը շտապ ունի մեր բոլորի օգնության կարիքը: Փոքրիկ Արեգն արդեն մեկ տարուց ավելի է պայքարում է բարձր ռիսկի 4-րդ խմբի քաղցկեղի դեմ: Երեխայի մոտ 2023 թվականի ապրիլին, աջ ոտքի ցավերի մասին գանգատներից և բարձր ջերմությունից հետո իրականացված հետազոտությունների արդյունքում հաստատվել է քաղցկեղ՝ նեյրոբլաստոմա:

Ախտորոշման օրվանից Արեգը ստանում է բուժում «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի ամբողջական ֆինանսավորմամբ, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում: Նա արդեն ստացել է 6 կուրս քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա և պահպանողական բուժում: Արեգն անցել է նաև ոսկրածուծի աուտոփոխպատվաստում։

Հիվանդության հաղթահարման՝ մեկ տարուց ավելի տևած ճանապարհի արդյունքում այժմ Արեգի մոտ նկատվել է ժամանակավոր դրական դինամիկա, որն ամրապնդելու և լիարժեք ապաքինման համար Արեգին ցուցվել է ստանալ իմունոթերապիա՝ 12 սրվակ (1 սրվակը՝ 20 մգ) Dinutuxumab beta տեսակի դեղորայքով։ Դեղորայքի 1 սրվակի արժեքը 4․000․000 դրամ է, և 12 սրվակի ձեռքբերման համար անհրաժեշտ է 48․000․000 դրամ։

Կարող եք նվիրատվություններ կատարել.

🔴Սիթի օֆ Սմայլի կայքի միջոցով՝ https://donate.cityofsmile.org/hy/fundraisers/lets
🔴ArCa- 4083090010062613 Հիմնադրամի բիզնես քարտն է, ստացող՝ Էսթեր Դեմիրճյան
🔴Բանկային փոխանցումների միջոցով, Ամերիաբանկ, «Սիթի օֆ Սմայլ» Բարեգործական Հիմնադրամ
AMD- 15700 23051810100
USD- 1570023051810101
EUR- 1570023051810246

Դրամահավաքը կազմակերպել է City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամը:

 

Оставьте комментарий