Օսթեոարթրոզի բուժումն սկսվում է պահպանողական միջոցառումներից․ Օրթոպեդ-վնասվածքաբան

aysor.am-ը գրում է. Օրթոպեդ-վնասվածքաբան Ռաֆայել Ավետիսյանը ներկայացրել է օրթոպեդիայում ամենահաճախ հանդիպող հիվանդությունները և նշել բուժման եղանակները։

Հաճախադեպ հիվանդություններն են դեֆորմացնող օսթեոարթոզը և վնասվածքային արթրոզները։

Դեֆորմացնող օսթեոարթրոզների ժամանակ տեղի են ունենում հոդաճառի դեգեներացիա և ենթաճառային ոսկրի կառուցվածքային փոփոխություններ: Դրանք հատուկ են բարձր տարիքային խմբի պացիենտներին: Իսկ վնասվածքային արթրոզները հիմնականում հոդերի շրջանում առաջացած հետվնասվածքային բարդություններ են և հատուկ են երիտասարդներին, ովքեր վարում են ակտիվ կենսակերպ, զբաղվում սպորտով:

Օսթեոաթրոզների բուժումը, եթե հիվանդության զարգացման աստիճանը թույլ է տալիս, նախընտրում ենք սկսել պահպանողական միջոցառումներից: Դրանք ներառում են աճառը վերականգնող հատուկ դեղորայք՝ խոնդրոպրոտեկտորներ, կամ արհեստական սինովիալ հեղուկի ներարկումներ:

Նմանատիպ բուժումը թույլ է տալիս դանդաղեցնել հոդի քայքայումը, հնարավորինս ուշ դիմել էնդոպրոթեզավորման:

Оставьте комментарий