Ուռուցքաբան Նատալյա Պաշչենկոն զգուշացրել է ախտանիշների մասին, որոնք կարող են վկայել ստամոքսի քաղցկեղի զարգացման մասին։ Նրա խոսքերը մեջբերում է Gazeta.Ru-ն։
Պաշչենկոն ասել է, որ ստամոքսի քաղցկեղի ախտանշանները նման են խոցի և գաստրիտի ախտանիշներին. ուտելիս ցավ ես զգում որովայնի հատվածում, փորկապություն կարող է առաջանալ։ Հաճախ այդ նշաններն ուղեկցվում են քաշի կորստով, հավելել է բժիշկը։ Նա նաև նշել է, որ ստամոքսի քաղցկեղով հիվանդ մարդկանց մոտ կարող է ստամոքսի արյունահոսություն առաջանալ:
Բժիշկը նշել է, որ ամենից հաճախ հիվանդությունը ախտորոշվում է 50-59 տարեկան մարդկանց մոտ, սակայն այն հանդիպում է նաև վաղ տարիքում։ Ռիսկի հիմնական գործոնների թվում ուռուցքաբանը թվարկել է ծխելը, անկանոն սննդակարգը, չափից շատ ուտելը, շատ աղը, կենդանական ճարպերն ու կծու սնունդը։
Պասչենկոն հավելել է, որ ստամոքսի քաղցկեղը լուրջ հիվանդություն է, որը սովորաբար պահանջում է մասնակի ռեզեկցիա կամ ստամոքսի ամբողջական հեռացում։ Սակայն, ըստ նրա, եթե հիվանդությունը վաղ հայտնաբերվի, ապա ամբողջական ապաքինման հավանականությունը մեծ է։
Բացի այդ, ժամանակակից վիրաբուժական մարտավարությունը թույլ է տալիս հիվանդներին վիրահատությունից հետո պահպանել կյանքի բարձր որակ, ըստ shantnews-ի՝ եզրափակել է բժիշկը։