Եթե աշնանը Ձեր մազերը թափվում են՝ կարդացեք

Մազաթափության ամենատարածված պատճառներից մեկը սթրեսն է։ Այս մասին NEWS.ru-ի հետ զրույցում ասել է մաշկաբան, տրիխոլոգ Յուլիա Գալիմովան։

Բժշկի խոսքով՝ սթրեսն անկառավարելի է, ուստի նման դեպքում մազերի առողջությունը վերականգնելը հեշտ չէ։ Օրինակ՝ շատ կարևոր է անպայման առօրյայում ֆիզիկական ծանրաբեռնվածություն ներառելը։

«Ամեն դեպքում, պետք է ձգտել նվազեցնել բացասական գործոնների ազդեցության մակարդակը և կարգավորել քունը»,- նշել է մասնագետը։

Բժշկի կարծիքով՝ առատ մազաթափության դեպքում վերոնշյալ միջոցների ձեռնարկումից բացի հարկավոր է նաև կիրառել կարմիր պղպեղով գրգռող դիմակներ, ինչպես նաև հատուկ սանրեր օգտագործել։

Оставьте комментарий