Միգրեն․ Ի՞նչը կարող է նոպայի առաջացման պատճառ դառնալ

Aysor.am-ը գրում է. Միգրենը արտահայտվում է գլխի աջ կամ ձախ կեսի նոպայաձև ցավով: Այն ավելի շատ կանանց բնորոշ հիվանդություն է։ Հիմնականում կապված է գլխուղեղի թաղանթների անոթների լարվածության նյարդային կարգավորման խանգարմամբ, որը հաճախ զուգակցվում է անոթային հիվանդությունների հանդեպ ընտանեկան և ժառանգական պայմանավորվածությամբ:

Հիվանդությունը սկսվում է սեռական հասունացման շրջանում։ Նոպաները սովորաբար հաջորդում են հուզումներին ու գերլարվածությանը: Նոպաների հաճախությունն ու ուժգնությունը ենթակա են փոփոխման` կախված այնպիսի գործոններից, ինչպիսիք են տարիքը, կենսակերպը, աշխատանքի ոճը, սննդի ռեժիմը։

Միգրենի նոպայից առաջ հիվանդների մոտ խիստ քաղցի ու ծարավի զգացում է նկատվում, ինչպես նաև քնելու անընդհատ ցանկություն ու տրամադրության կտրուկ անկում։ Այս հիվանդության ժամանակ օջախը հիմնականում տեղակայված է լինում քթի շրջանում, ուժեղ ցավն ուղեկցվում է սրտխառնոցով ու փսխումով, որից հետո ախտանիշները մասամբ մեղմանում են։ Նոպայի տևողությունը տատանվում է 2-3 ժ-ից մինչև մի քանի օր: Հիվանդության նոպաների միջև ընկած ժամանակահատվածում հիվանդն իրեն լիովին առողջ մարդ Է զգում։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Оставьте комментарий