Մարմնի անցանկալի մազերից ընդմիշտ ազատվելու մասին շատերն են երազում։ Մեզ նման օրենքներ է թելադրում հիգիենան, նորաձեւությունը եւ էսթետիկան։ Գոյություն ունի պրոցեդուրաների մի ամբողջ ցանկ, որոնք խոստանում են արագ, պարզ եւ անցավ ազատվել դրանցից։
Անցանկալի մազերից ազատվելու պարզ եւ արդյունավետ միջոցներից է յոդը։
Գոյություն ունեն յոդով ացնանկալի մազերից ազատվելու տարբեր բաղադրատոմսեր։Ոմանց համար այն արդյունավետ չէ, իսկ ոմանց իսկապես օգնել է։ Իրականում դա պայմանավորված է մաշկի տեսակից. որպես կանոն, մուգ մաշկի վրա անցանկալի մազերն ավելի շատ են եւ ավելի դժվար են մեկընդմիշտ վերանում։
Ինչ վերաբերում է բաց մաշկին, ապա այն հակված է բորբոքումների եւ այրման, այդ պատճառով էլ առավել ուշադիր պետք է լինել յոդով բաղադրատոմսը կիրառելու հարցում։
Բաղադրատոմս №1.
Բաղադրությունը բավականին ագրեսիվ է, այդ պատճառով էլ խորհուրդ ենք տալիս այն ուշադիր գործածել։
Բաղադրությունը:
1 փ. լ. աղացած քրքում 2 ճ.գ. լ. սիսեռի ալյուր 1–2 ճ. կաթ Խառնեք բոլոր բաղադրիչները, մինչև ստանաք միատարր մածուկ։ Կարգավորել խտությունը կաթով։ Պատրաստի խառնուրդը հաստ շերտով քսել մազերի աճի ուղղությամբ։ Թողնել մոտ 20 րոպե, սպասել մինչև ամբողջովին չորանա։Մազերի աճի դեմ միջոցը հեռացրեք տաք ջրի մեջ թաթախված կոշտ սպունգով: Պրոցեդուրան կրկնեք շաբաթական 3-4 անգամ։ Մազերը ամեն անգամ ավելի բարակ ու բաց կդառնան, իսկ մեկ ամիս անց դուք կմոռանաք ատելի բեղերի մասին։