Աշնան սկզբին զուգահեռ, շատերի մոտ նկատվում են կոկորդի ցավ, քերծման զգացողություն կամ գրգռում…

Aysor.am-ը գրում է. Աշնան սկզբին զուգահեռ, շատերի մոտ նկատվում են կոկորդի ցավ, քերծման զգացողություն կամ գրգռում, որը հաճախ սաստկանում է, երբ տեղի է ունենում կլման պրոցես:

Կոկորդի ցավի ամենատարածված պատճառը վիրուսային վարակն է, ինչպիսիք են մրսածությունը կամ գրիպը: Վիրուսի պատճառով առաջացած կոկորդի ցավը որոշակի ժամանակահատված հետո ինքնուրույն լավանում է:

Ստրեպտոկոկային ֆարինգիտը կոկորդի ցավի ավելի հազվադեպ հանդիպող տեսակ է, որի պատճառը բակտերիան է: Այն պահանջում է հակաբիոտիկներով բուժում՝ բարդությունները կանխարգելելու համար:

Կոկորդի ցավի ախտանիշները կարող են տարբերվել՝ կախված են պատճառից և ներառել՝

ցավ, որը սաստկանում է կուլ տալուց կամ խոսելիս,

կուլ տալու դժվարություն,

ցավոտ և այտուցված պարանոցի կամ ստորին ծնոտի գեղձեր (ավշային հանգույցներ),

այտուցված և կարմրած նշագեղձեր,

նշագեղձերի վրա սպիտակ փառեր կամ թարախ,

խզված, խռպոտած կամ խլացած ձայն:

Կոկորդի ցավ առաջացնող վարակները նաև կարող են առաջացնել այլ գանգատներ և ախտանիշներ, ներառյալ՝

ջերմություն,

հազ,

քթահոսություն,

փռշտոց,

մարմնի ջարդվածություն և ցավեր,

գլխացավ,

սրտխառնոց կամ փսխում:

Եթե չափահաս եք, այցելեք բժշկին, եթե ունեք կոկորդի ցավ և հետևյալ փոխկապված խնդիրներից որևէ մեկը՝

կոկորդի ցավ, որն ուժեղ է կամ տևում է 1 շաբաթից ավելի,

կլման դժվարացում,

շնչառության դժվարացում:

 

 Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Оставьте комментарий