168.am-ը գրում է. Լյարդը մեր օրգանիզմի ամենամեծ գեղձային օրգանն է։ Լյարդում կարող են զարգանալ քաղցկեղի մի շարք տեսակներ, որոնց մասին զրուցել ենք ՀՀ ԱՆ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի ընդհանուր վիրաբույժ Ավետիք Պետրոսյանի հետ։
– Ի՞նչ ֆունկցիա է կատարում լյարդը, և ո՞ր դեպքում է զարգանում քաղցկեղ։
– Տարեցտարի լյարդի քաղցկեղի աճ է արձանագրվում։ Լյարդի քաղցկեղ ասելով՝ բժշկական ոլորտում հասկանում են լյարդի բջիջներից առաջացող լյարդաբջջային քաղցկեղը, սակայն հնարավոր է այլ, օրինակ, լեղուղիներից առաջացող քաղցկեղ։ Մեծ խումբ են կազմում նաև այլ օրգաններում առաջացող քաղցկեղները, որոնք տարածվում են դեպի լյարդ՝ մետաստազներ են։
Լյարդն այնպիսի օրգան է, որ ունի մեծ կոմպեսատոր հատկություններ, այսինքն՝ կարող է հիվանդությունը լինի, բայց ախտանշանները ուշ արտահայտվեն։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: