Aysor.am-ը գրում է…Մոլար հղիությունը, կամ այլ կերպ ասած` բշտիկային զանգվածը հղիության կորստի հազվադեպ տեսակ է, որը դրսևորվում է պտղի չզարգացմամբ:
Բշտիկային զանգվածը զարգանում է, երբ ընկերք ձևավորող բջիջները նորմալ աճելու փոխարեն վերածվում են ոչ նորմալ բջիջների կույտի: Բշտիկային զանգվածն արտաքնապես հիշեցնում է խաղողի ողկույզ, որի կենտրոնում երբեմն հայտնաբերում են պտղաձվի մնացորդներ:
Այսպիսի հղիությունը կարող է լինել լրիվ կամ մասնակի:
Լրիվ կամ ամբողջական բշտիկային զանգվածի դեպքում պտուղն ընդհանրապես չի զարգանում: Սա տեղի է ունենում, երբ սպերմատոզիոդով բեղմնավորվում է որևէ գենետիկական տեղեկատվություն (կորիզ) չունեցող ձվաբջիջ:
Ոչ լրիվ կամ մասնակի բշտիկային զանգվածի դեպքում պտուղը կարող է զարգանալ, սակայն՝ ոչ լիարժեք, ուստի կենսունակ չէ: Նման վիճակ զարգանում է, երբ նորմալ ձվաբջիջը բեղմնավորվում է երկու (այլ ոչ թե մեկ) սպերմատոզոիդով:
Դեռևս հայտնի չէ, թե ինչու է բշտիկային զանգված զարգանում: Սակայն հայտնի է, որ այն ավելի հաճախ ի հայտ է գալիս մինչև 20 տարեկան երիտասարդ և 35-40 տարեկան այն կանանց շրջանում, ովքեր նախկինում ունեցել են նույն շեղումը:
Բշտիկային զանգվածով կանայք սովորաբար իրենց զգում են այնպես, ինչպես սովորական հղիները, քանի որ ոչ նորմալ ընկերքը հաճախ արտադրում է հղիության հորմոն համարվող մարդու խորիոնային գոնադոտրոպինի (hCG) մեծ քանակներ:
Ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում։