Ե՞րբ է պետք սկսել ծանրալսության բուժումը

Aysor.am-ը գրում է. Երեխայի մոտ ծանրալսություն ախտորոշման դեպքում պետք է անցնել հետազոտություն և ստանալ համապատասխան բուժում:

Բուժման մեթոդիկայում մեծ տեղ են գրավում լսողական սարքերի կրումն ու կոխլեար իմպլանտացիան: Վերջինը բարդ, բայց ժամանակակից վիրահատություն է, որը լսողության բնածին կամ ձեռքբերովի կորուստ ունեցող մարդկանց հնարավորություն է տալիս լսել:

Վիրահատության ժամանակ հիվանդի ներքին ականջում դրված հատուկ սարքը ձայնը վերածում է էլեկտրական ազդանշանի և փոխանցում լսողական նյարդին, իսկ դրսի հատվածը օգնում է ծրագրավորել և կապի մեջ լինել ներքին իմպլանտի հետ:

 Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Оставьте комментарий