Մանկական ռոզեոլան կամ վարդացանը նորածին և մանկահասակ երեխաների մոտ առաջացող վարակային հիվանդություն է, որը հարուցվում է վիրուսներով

Aysor.am-ը գրում է.

Մանկական ռոզեոլան կամ վարդացանը նորածին և մանկահասակ երեխաների մոտ առաջացող վարակային հիվանդություն է, որը հարուցվում է վիրուսներով:

Վարդացանը հայտնի է նաև այլ անվանումներով՝ հանկարծակի էկզանթեմա, մանկական ռոզեոլա, վեցերորդ հիվանդություն, կեղծ կարմրախտ և մանկական եռօրյա տենդ:

Մանկական վարդացանը վարակ է, որը կարող է առաջացնել ջերմություն, հաջորդիվ՝ մաշկացան:

Այն սովորաբար հանդիպում է նորածինների և 6 ամսականից մինչև 2 տարեկան երեխաների շրջանում: Հիվանդությունը տևում է 3-5 օր, որի ընթացքում երեխան կարող է ջերմել և դրսևորել վատ ինքնազգացողության նշաններ:

Վարդացանը հարուցվում է վիրուսով (մարդկային հերպես վիրուս): Այն տարածվում է թքի միջոցով՝ հազալիս, փռշալիս և ուղղակի շփման միջոցով: Կարող է նաև փոխանցվել մորից պտղին:

Երեխան կարող է տարածել վարակը մինչև որևէ ախտանշանի հայտնվելը, իսկ ախտանիշների ի հայտ գալուց նա այլևս դադարում է վարակիչ համարվել:

Մանկական ռոզեոլայի ախտանիշները՝

թեթև կոկորդացավ, քթից արտադրություն կամ հազ՝ մինչև ջերմության բարձրացումը,

հանկարծակի բարձր ջերմություն կամ տենդ (մարմնի ջերմությունը կարող է հասնել մինչև 40°C և ավելի բարձր), որը մինչև անհետանալը կարող է շարունակվել 3-4 օր,

վարդագույն, մաշկից բարձրացած ցանավորում երեխայի կրծքավանդակին, որովայնին և թիկունքին, որը կարող է նաև տարածվել դեպի ձեռքեր և ոտքեր, ընդ որում, վարդագույն ցանը սովորաբար ի հայտ է գալիս ջերմությունը կարգավորվելուց հետո և շարունակվում 2 օր,

պարանոցի ավշային գեղձերի (հանգույցներ) այտուց:

Երբեմն երեխայի մոտ տենդի ընթացքում կարող են զարգանալ ջերմային (ֆեբրիլ) ցնցումներ, որոնք սովորաբար շարունակվում են մինչև 5 րոպե:

Ֆեբրիլ ցնցումը ծանր վիճակ չէ, սակայն պետք է տեղեկացնել բժշկին՝ ավելի լուրջ հիվանդությունները (մենինգիտ, կարմրուկ) բացառելու համար:

Վարդացանը երբեմն շփոթվում են այլ հիվանդությունների հետ:

Անհրաժեշտ է դիմել բուժօգնության, եթե երեխայի մոտ առկա է շփոթվածություն, ավելորդ քնկոտություն կամ նա ունի ուժեղ գլխացավ ՝ ուղեկցվող պարանոցի լարվածությամբ, կամ երբ ցանը մարմնի որոշ հատվածներում դարձել է մանուշակագույն:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Оставьте комментарий